Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Քաղցկեղի բուժման մուլտիդիսցիպլինար մոտեցում

Քաղցկեղի բուժման մուլտիդիսցիպլինար մոտեցում

Ամբողջ աշխարհում լայն տարածում ունի քաղցկեղի բուժման մուլտիդիսցիպլինար մոտեցումը:

 

Այսինքն. հավաքվում է բուժաշխատողների աշխատանքային խումբ, ովքեր միասին կազմում են ուռուցքով հիվանդի բուժման պլանը: Խմբում ընդգրկվում են. ախտորոշման ծառայության բժիշկներ, վիրաբույժներ, քիմիաթերապևտներ, ճառագայթաբաններ, մորֆոլոգներ: Հիմք ընդունելով միջազգային ուղեցույցները՝ հաշվի են առնվում բոլոր թվարկված մասնագետների կարծիքները, կատարվում է քննարկում և բուժական ռազմավարության պլանավորում. բուժման մեթոդների ընտրությունն ու դրանց հերթականությունը: Նման քննարկումները կոչվում են tumor board:

 

Հենց այսպիսի մոտեցում է կիրառվում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ուռուցքային հիվանդությունների բուժման մեջ:

 

Դա կատարվում է յուրաքանչյուր օր՝ կենտրոնի ամբողջ բժշկական անձնակազմի մասնակցությամբ, և շաբաթը 1 կամ 2 անգամ՝ նեղ մասնգետների խմբում:
 

Սկզբնաղբյուր. oncologi.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ